Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
copy image url

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Ներքին 1 տարի առաջ - 16:44 05-07-2023
Հուլիսի 5-ին, ժամը 11։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Խ․ Հ․-ի (ծնված 1983 թ․) ինքնասպանության փորձը»։