Ռուսաստանը կարող է վերախմբավորել իր զորքերը և կրկին հարձակվել. Բլինքենը բացառում է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը
copy image url

Ռուսաստանը կարող է վերախմբավորել իր զորքերը և կրկին հարձակվել. Բլինքենը բացառում է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը

Արտաքին 2 տարի առաջ - 15:45 08-04-2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բացառել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունն այս պահին։ Այս մասին Բլինքենն ասել է Funke մեդիա խմբին տված հարցազրույցում, որի մի մասը նախօրեին հրապարակվել է։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ Ռուսաստանը պետք է հասնի նրան, որ պատրաստ լինի կառուցողական բանակցությունների մեջ մտնել։ Նրա խոսքով՝ այդ բանակցությունների նպատակը պետք է լինի պետք է լինի արդար և հարատև խաղաղությունը։

Բլինքենը միևնույն ժամանակ զգուշացրել է, որ Ուկարինայում հրադադար հաստատելու դեպքում Ռուսաստանը կարող է վերախմբավորել իր զորքերը և որոշ ժամանակ անց կրկին հարձակվել: «Ոմանց համար հրադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել, և ես դա հասկանում եմ, բայց եթե այն հավասար է Ռուսաստանի կողմից ուկրաինական մեծ տարածքի զավթման փաստացի վավերացմանը, դա արդար և տևական խաղաղություն չի լինի: Ռուսաստանը կարող է վերախմբավորել իր զորքեր եւ որոշ ժամանակ անց կրկին հարձակվել»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Նա նաև ասել էր, որ Ուկրաինայի օրենքներն արգելում են այս երկրի նախագահին երկխոսություն վարել Կրեմլի հետ, իսկ արևմտյան երկրները «հակված չեն Կիևին այդ հարցում որևէ ճկունություն թույլ տալ»։

Ինչպես արդեն տեղեկացրել է Oragir.News-ը, Բլինքենը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը առաջիկա շաբաթներին կարող են հակահարձակում իրականացնել։ Քաղաքական գործիչը նշել էր, որ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները մտադիր են պահպանել Ռուսաստանի նկատմամբ աննախադեպ ճնշման քաղաքականությունը, քանի դեռ այդ երկիրը չի փոխել իր քաղաքականությունը։