Վարդան Ղուկասյանը Հայաստանում է

Տեսանյութ 1 տարի առաջ - 12:43 05-07-2023
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը Հայաստանից տեսանյութ է հրապարակել։

«Մենք սլանում ենք դեպի Երևան։ Շատ զարմացա, որ անցնելով հսկիչ անցագրային կետը, մեր սահմանապահի մոտ ոչ մի արտառոց հարց չառաջացավ։

Այո, կար զարմանք, մի փոքր անհանգստություն, շատ ջերմ դիմավորեցին։ Ես մտածում էի՝ հեսա անմիջապես, կարող է, մեզ կալանավորեն, բայց, ինչպես տեսնում եք, ոչ, ընթանում ենք, մի քանի մեքենայով։ Եթե Նիկոլը եկավ քայլելով, մենք գալիս ենք մեքենայով»,- տեսանյութում ասում է Վարդան Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։