Ուղևորները վերադարձնում են Երևան-Բաթումի-Երևան գնացքի տոմսերը
copy image url

Ուղևորները վերադարձնում են Երևան-Բաթումի-Երևան գնացքի տոմսերը

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 14:10 04-07-2023
Հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումիի միջև։

Երեկ Oragir.News-ի հետ զրույցում ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն ասաց, որ Երևան-Բաթումի-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի, իսկ այսօր մեզ տեղեկացրեց, որ ճանապարհը վերականգնվել է, այսօրվա գնացքը մինչև Բաթումի է գնալու։

Հետաքրքրվեցինք, թե վերջին իրադարձություններով պայմանավորված կա՞ն ուղևորներ, ովքեր վերադարձնում են տոմսերը, նոր տոմսեր գնողներ կա՞ն՝ պատասխանեց. «Վերադարձներ կան, բայց մարդիկ շարունակում են տոմսեր գնել, հիմա գնում են՝ օգոստոսին գնալու համար»,- նշեց Գրձելյանը։