Վոյաժների սեզոնը բացվեց. Հրապարակ
copy image url

Վոյաժների սեզոնը բացվեց. Հրապարակ

Մամուլ 1 տարի առաջ - 08:27 04-07-2023
«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Ազգային ժողովում արձակուրդները սկսվում են հուլիսի 16-ից, սակայն խորհրդարանականների գործուղումներից տպավորություն է ստեղծվում, որ այն ավելի վաղ է մեկնարկելու, որ պատգամավորները բյուջեի հաշվին իրենց արձակուրդը վայելեն։ Օրինակ, համաձայն ԱԺ նախագահի կարգադրության, աշխատանքային այցով հուլիսի 7-9-ը Ավինյոն, Մարսել, Բանդոլ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ու ընդդիմադիր Արմեն Ռուստամյանը։

Թե սա ինչ աշխատանքային այց է՝ նման խայտաբղետ կազմով, ոչ մի խոսք։ Ի դեպ, խորհրդարանում արդեն արձակուրդային մթնոլորտ է, եւ կարելի է հաշված պատգամավորների այնտեղ տեսնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։