Երևանը քաղաքապետ չունի, բայց քաղաքապետի խոսնակ ունի․ ո՞վ է նա
copy image url

Երևանը քաղաքապետ չունի, բայց քաղաքապետի խոսնակ ունի․ ո՞վ է նա

Ներքին 1 տարի առաջ - 18:38 03-07-2023
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության մեկնարկին փոխքաղաքապետ Տիգրան Ավինանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետը մամուլի նոր խոսնակ ունի՝ Հայկ Կոստանյանը։

Իհարկե, փոքր-ինչ տարօրինակ էր լսել քաղաքապետի խոսնակ արտահայտությունն այն պարագայում, երբ Երևանը քաղաքապետ չունի, իսկ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարում է նրա առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Նշենք, որ քաղաքապետարանի մամուլի քարտուղարի պաշտոնը թափուր էր դեռ 2021 թվականից, երբ Հայկ Մարությանի հետ հեռացավ նաև նրա խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Իսկ Երևանի քաղաքապետի նորանշանակ մամուլի քարտուղարի մասին կենսագրական տվյալներն այդքան էլ առատ չեն։ 2022 թվականի մայիսի 2-ից Հայկ Կոստանյանը զբաղեցրել է Արտակագ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնը։ Սակայն ԱԻՆ-ը միավորվել է Ներքին գործերի նախարարությանը և վերջնական կազմալուծվել 2023թ․ հունիսի 30-ին։

Հայկ Կոստանյանը 2019 թվականին հիմնադրել է «Գրատուն» հրատարակչությունը կնոջ՝ թարգմանիչ-խմբագիր Մարիամ Մարտիրոսյանի հետ համատեղ։

Ամուսնացած է, ունի 1 տղա։