Գնել Սանոսյանը և Ջասթին Ֆրիդմանը քննարկել են Հայաստանում էներգետիկայի ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները
copy image url

Գնել Սանոսյանը և Ջասթին Ֆրիդմանը քննարկել են Հայաստանում էներգետիկայի ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները

Ներքին 1 տարի առաջ - 18:39 03-07-2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները։

Նախարարի հետ հանդիպումից հետո, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել ընդլայնված կազմով ևս մեկ քննարկում։