Ներարկիչներ, գարեջրի շշեր, պարզապես աղբ. խաղահրապարակներում անմխիթար վիճակ է

Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 15:47 03-07-2023

Անի Ներկարարյան

Լրագրող

Վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի էջում կարելի է տեսնել տեսանյութեր, թե ինչպես է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցում մանկապարտեզների, տարբեր խաղահրապարակների բացմանը։

Այնինչ եղած խաղահրապարակները շատ անմխիթար են, ֆուտբոլ խաղալու համար նախատեսված դաշտի գորգը վնասված է։ Ճոճանակները՝ ջարդված նստատեղերով, պոկված շղթաներով, իսկ սղարանները ճաքած ու կոտրված են, ինչպես նաև խաղահրապարակներում բացակայում են նստարանները։

Oragir.News-ին ահազանգած ծնողներից մեկն ասաց, որ վախենում է երեխաներին խաղահրապարակ տանել, քանի որ բացի այն, որ կարուսելները կոտրված են, և վնասվում են երեխաների հագուստները, նրանք ամեն օր ինչ-որ կասկածելի իրեր են հայտնաբերում։

Մեր տեսախցիկը ֆիքսեց, որ խաղահրապարկի տարածքում՝ կիսակոտրված նստարանին ներարկիչ է դրված, իսկ գետնին գարեջրի շշեր։



Ծնողի խոսքով օրեր առաջ էլ առավոտյան խաղահրապարակի տարածքում օգտագործված պահպանակներ է նկատել․ «Այստեղ մաքրությունը չի պահպանվում, բացի այն, որ երեխաները լավ չեն պահում, կոտրում են, վնասում, թաղապետարանն էլ չի զբավում։

2-3 տարի առաջ վերանորոգեցին ու գնացին, դրանից հետո ոչ եկել են ստուգել, որ ներկել»։

Խնդրի վերաբերյալ զրուցելու համար Oragir.News-ը զանգահարեց Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան, սակայն մեզ հստակ պատասխան չտվեցին, նշեցին, որ նա, ով պետք է պատասխանի մեր հարցերին, տեղում չէ, գնացել է շրջայցի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում