ԲԴԽ-ն դատավոր Ռուբեն Բունիաթյանին հայտարարեց նկատողություն

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:22 03-07-2023
ԲԴԽ-ն իր այսօրվա՝ հուլիսի 3-ի նիստում հրպարակեց իր վճիռը մի քանի դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին հայտարարվեց նկատողություն։

Որոշումն ընթերցեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ հայտարարելով.

«Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշեց բավարարել։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին հայտարարել նկատողություն։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Միաժամանակ խորուհրդը տեղեկացնում է, որ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիքը»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ այսօր դադարեցրեց Դավիթ Հարությունյանի, Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Oragir.News-ի տեղեկություներով՝ Ռուբեն Բունիաթյանի լիազորությունները չեն դադարեցվի, ասում են՝ նա իր հարցերը «արդեն լուծել է իշխանությունների հետ»։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին