Հայտնի է՝ ինչու նպատակակետին չի հասել Երևան-Բաթում գնացքը
copy image url

Հայտնի է՝ ինչու նպատակակետին չի հասել Երևան-Բաթում գնացքը

Ներքին 1 տարի առաջ - 18:28 02-07-2023
Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողական աշխատանքների պատճառով։

Այս մասին հայտնել է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաթում–Երևան ուղերթ իրականացնող գնացքը, որը նախօրեին սողանքի պատճառով չէր կարողացել հասնել մեկնման կետ, կժամանի Երևան։

Միաժամանակ այսօր ժամը 14.00–ին Երևանից Բաթումի ուղղությամբ գնացք է մեկնել 250 ուղևորով։
«Վրացական երկաթուղի» ԲԲԸ-ն պաշտոնապես հաստատել է, որ սողանքի վայրում վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Արդյունքում Երևանից մեկնած ուղևորները Թբիլիսի կհասնեն ժամը 01:00-ին»,- ասաց Գրձելյանը:

Նրա խոսքով՝ 250 ուղևորներից 50-ը ուղևորվում էին Թբիլիսի։ Մոտ 200 ուղևոր ավտոբուսներով Բաթում կհասնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հաշվին։

Երևանից Բաթում հաջորդ ուղերթը նախատեսված է հուլիսի 4-ին։ ՀԿԵ-ն չի բացառում, որ գնացքը կկարողանա հասնել Վրաստանի հանգստավայր։