Աղետաբեր մարտահրավեր` գյուղատնտեսական ոլորտում
copy image url

Աղետաբեր մարտահրավեր` գյուղատնտեսական ոլորտում

Ներքին 1 տարի առաջ - 16:58 02-07-2023
Արմավիրի մարզի բնակիչները ահազանգում են, որ Թուրքիայից բերվել են գաճաճ տնկիներ, որոնք վարակված են։

Oragir.news-ի հետ զրույցում բնակիչներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անձը, ասաց որ մարդիկ, ովքեր այդ ծառերը տնկում են իրենց այգիներում, այդ հիվանդությունն անցնում է այլ ծառերի։

Մեր աղբյուրը նաև նշեց, որ տվյալ հիվանդությունը գյուղատնտեսական ոլորտում համարվում է աղետաբեր։
Այս խնդրին իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է նաև գյուղատնտես Հարություն Մնացականյանը։

«Գյուղատնտեսության ոլորտում լուրջ մարտահրավերներ են մեզ սպասվում։ Քանի որ մեր համապատասխան կառույցները, կարելի է ասել, ոչինչ չեն անում, վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել և ներկրվում մեր երկիր և անարգել անցնում են սահմանը, և որոնք սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր՝ առանց այն էլ երերուն գյուղատնտեսության գլխին։ Գործարարներից մեկը էժան գնով ներկրել էր բակտերիալ այրվածքով (erwinia) վարակված տանձենու տնկիներ , որի պատճառով վարակը սկսել է տարածվել փոշոտող միջատների միջոցով Արագածոտնի մարզով մեկ։ Հիմա էլ խոսակցություն կա, որ Թուրքիայից ՀՀ է ներմուծվել Շարկա կոչվող հիվանդությամբ (սալորենու քոս) վարակված տնկիներ, որն ախտահարում է դեղձենիները, ծիրանենիները, սալորենիներն ու բալենիները։
Այս հիվանդությունները շատ վտանգավոր և այգեգործության մեջ ամենավնասաբեր հիվանդություններից մեկն են։

Սիրելի այգեգործներ, ֆերմերներ գործարարներ, աշխատեք հնարավորինս զերծ մնալ անծանոթ տեղերից տնկիներ գնելուց, տնկի գնելիս պարտադիր խորհրդակցե'ք մասնագետների հետ , նախքան տնկելը ցույց տվեք նրանց, այլապես դուք չգիտակցված քայլեր անելուց ոչ միայն ձեզ եք վնասելու , այլև հանդիսանալով վարակի աղբյուր , ձեր հարևաններին էլ եք վնասելու»,- նշել է գյուղատնտեսը