Նիկո՛լ, 2 մետրի վրա ես, հավաքի քու կուտոկին, արի մարդկանց էս վիճակից հանի․ սեփականատեր

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:56 01-07-2023
Ֆիրդուսիի սեփականատերերից Ռաֆայել Սաֆարյանը այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ Կառավարությունում թուղթ ու գրիչ վերցնեն ու հետևեն իր ներկայացրած տվյալներին։

«Արդեն տարիուկես է՝ դատական պրոցեսների մեջ ենք։ Դատական գործը բաղկացած է 30 էջից։ Ինչ-որ ասում եմ, բոլորը փաստաթղթերով կներկայացնեմ։

․․․․38 մլն դրամը եթե մենք բաժանում ենք մեր շինության քառակուսի մետրին, կազմում է 80․000 դրամ։ Դա ինչ-որ արոտավայր չէ, Կառավարության շենքից մինչև տվյալ հասցեն թող լինի մի 100-150 քայլ, ոչ ավել։

Նիկո՛լ, 2 մետրի վրա ես, հավաքի քու կուտոկին, արի մարդկանց էս վիճակից հանի, թե չէ համ քո, համ քո կուտոկի համար լավ չի լինի»,- ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված