Վահագն Խաչատուրյանը մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է դատախազության մի շարք աշխատակիցների
copy image url

Վահագն Խաչատուրյանը մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է դատախազության մի շարք աշխատակիցների

Ներքին 1 տարի առաջ - 13:09 01-07-2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով:

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,
Հարգելի դատախազներ,
Դատախազության հարգելի աշխատակիցներ,

Շնորհավորում եմ Ձեզ Դատախազության աշխատակցի օրվա և Հայաստանում Դատախազական ծառայության 105-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պահպանության ու ամրապնդման գործում անհնար է գերագնահատել դատախազության դերը և այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի անաչառ ու պատասխանատու ներդրումը:

Ձեր գործունեության անկյունաքարը Հայաստանի Սահմանադրությունն է, իսկ հիմնական առաքելությունը մեր երկրում սահմանադրականության, ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Հայաստանի անկախացումից ի վեր դատախազությունը, որպես միասնական համակարգ անցել է կայացման դժվարին ճանապարհ՝ բախվելով բազմաթիվ արատավոր երևույթների:

Սակայն վերջին տարիներին մեր երկրում ընթացքող շրջադարձային ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ֆոնին դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է, քանի որ դատախազությունն այն կարևոր ինստիտուտներից է, որը պետք է դառնա այդ բարեփոխումների գլխավոր երաշխավորներից մեկը:

Դատախազությունը կուռ և միասնական համակարգ է, որի արդյունավետ գործունեության գրավականն աշխատակիցների մասնագիտական փորձառությունը, արհեստավարժությունն ու անձնվեր աշխատանքն է:

Միաժամանակ վստահ եմ նաև, որ համակարգի շարունակական համալրումը երիտասարդ ու գիտակ իրավաբաններով, ձևավորում է դատախազության որակյալ ներուժը՝ իր Սահմանադրական լիազորությունների իրականացման համար:

Հարգելի ներկաներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության իրականացման մեջ, քաջառողջություն և ընտանեկան երջանկություն»:

Ամենից շատ դիտված