Զովունեցիների ստորագրությունները խաբեությամբ ծառայեցվել են այլ նպատակների
copy image url

Զովունեցիների ստորագրությունները խաբեությամբ ծառայեցվել են այլ նպատակների

Ներքին 1 տարի առաջ - 20:23 29-06-2023
Զովունի համայնքում բնակիչներից այլ նպատակների համար հավաքված ստորագրությունները ծառայեցվել են այլ նպատակի։

Զովունի համայնքի վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ստորագրությունները ինչ-որ խնդրի լուծման նպատակով ի սկզբանե ուղղված են եղել իրեն։

«Դա եղել է սրանից մեկուկես ամիս առաջ, այդ հետաքրքրվող հարցերին բնականաբար պատասխան տրվել է։ Այդ ստորագրահավաքից առաջ էլ ես իրենց ասել էի, որ այդ ստորագրությունները հավաքելու կարիք չկա, քանի որ եթե մեր համայնքի մի բնակիչ էլ մեզ գրի, մենք նրա դիմումին պարտավոր ենք պատասխանել և պատասխանում ենք, ստորագրահավաքի կարիք չկա։ Բայց ամեն դեպքում իրենք մեզ չլսեցին, դա արեցին, ուղարկեցին մեզ։ Երկու օր առաջ էլ իմանում ենք, որ այդ ստորագրությունները ուղարկվել են մարզային ջրային կոմիտեին։ Ջրային կոմիտեն եկել, ուսումնասիրություն է կատարել և հասկացել է, որ մոտ 180 ստորագրություն տված անձանցից 23 են միայն իրենց բաժանորդը, ում էլ որ զանգահարել են, պարզվել է, որ իրենք տեղյակ չեն, որ նման բան է տեղի ունեցել»։

Հարցին, թե չե՞ն պարզել՝ ով է բոլորովին այլ նպատակով հավաքված ստորագրություններն ուղարկել Ջրային կոմիտե, պատասխանեց. «Կարծեմ ադմինը, ով որ այդ կայքը վարում է, մենք հորդորել ենք որ էլ նման բան չանի։ Եթե մարդը տեղյակ չէ, թե ինչի տակ է ստորագրում, վերցնում, դնում եք, ուղարկում եք տարբեր գերատեսչություններ, չի կարելի։ Ի վերջո այնպիսի մարդկանց ստորագրություն է դրված եղել, որ իրենք տեղյակ չեն եղել՝ ինչի տակ են ստորագրում, և դա վերցնում, ուղարկում են տարբեր գերատեսչություններ․ անընդունելի է»,- ասաց Արտաշես Ղարիբյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում