Տոլման միավորում է մարդկանց․ բացվել է Լիլիան Էմինի ցուցահանդեսը

Մշակույթ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:17 29-06-2023
Երեկ Բաղրամյան 6 հասցեում կայացել է նկարչուհի Լիլիան Էմինի «ԿԼԻՆԻ ՏՈԼՄԱ» նկարների ցուցահանդես-վաճառքը։

Ցուցահանդեսին ներկա էին նկարչուհու ընկերները և մարդիկ, որոնց հետաքրքրում է արվեստը։ Նկարչուհին պատմում է, որ նկարել է փոքր տարիքից, և իր ոգեշնչման աղբյուրը մարդիկ են, բնությունը, ճարտարապետությունը։ Իր հետագա ցուցահանդեսի մասին ասում է, որ նույնպես լինելու է Հայաստանում և հայկականի մասին։



Oragir.News-ի հետ զրույցում նկարչուհին ասաց, որ ընտրված է տոլման, քանի որ իր համար հայկական տոլման խնջույքի, ուրախության և գեղեցկության սիմվոլն է։

«Մեր տանը բոլոր խնջույքներին միշտ պատրաստել են տոլմա։ Իմ հայ տատիկը սովորեցրել է ռուս մայրիկիս պատրաստել տոլմա և մայրս պատրաստել է այն։ Ես նույնպես կարողանում եմ և պատրաստում եմ»,- ասաց նկարչուհին։



Նշենք, որ Լիլիանը երկու հանճարների՝ Գևորգ Էմինի թոռնուհին է և Վահան Տերյանի ծոռնուհին։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում