Սա նաև այս իշխանությունների հանդեպ անհանդուրժող վերաբերմունք արտահայտելու առիթ է․ Ղազարյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:51 29-06-2023
Կարծում եմ սա դեռ սկիզբն է, և շատ մարդիկ դեռ նոր են պատրաստվում այս գործին ակտիվ մասնակցություն ունենալ։ Ես հույս ունեմ, որ պահանջվող ստորագրությունների քանակը կհավաքվի շատ ավելի շուտ, քան նախատեսված է օրենքով։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում ասաց Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ սպասելի՞ էր նման ակտիվություն ստորագրահավաքի հենց առաջին օրը։

«Կարծում եմ՝ մարդիկ էլ են սպասում նման նախաձեռնությունների։ Սա ինձ համար ոչ միայն կոնկրետ այս ծրագրին մասնակցություն է, այլ այս իշխանությունների հանդեպ վրդովմունք, ատելություն ու անհանդուրժող վերաբերմունքն արտահայտելու առիթ ու հնարավորություն»,- ասաց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․