Կառուցվում է ճանապարհ, որն ուղիղ միացնելու է Քարվաճառի շրջանը Նախիջևանին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:07 29-06-2023
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ՝ նշելով, որ կառուցվում է նոր ճանապարհ` Քարվաճառ-Վարդենիս-Վարդենյաց լեռնանցք-Գնիշիկ-Նախիջևան։

«Ուշադրություն դարձրեք`սա երրորդ ճանապարհն է, որը կառուցվում է Նախիջևան գնալու համար:
Տեսանյութը նկարահանվել է 25.06.2023թ.»,- տեսանյութին կից գրել է Փոստանջյանը։

Ըստ Փոստանջյանի՝ այս ճանապարհը շատ լայն է կառուցվում, ինչից կարելի է ենթադրել, որ այն ունի ռազմաքաղաքական բնույթ․

«Ճանապարհը միանում է Գնիշիկ գյուղին, որտեղ ապրում է շատ քիչ թվով բնակիչ։ Քիչ բնակիչների համար ևս անհրաժեշտ են ճանապարհներ, բայց հասկանալով՝ ինչ է կատարվում տարածաշրջանում, այս ճանապարհն ունենալու է ուրիշ նպատակ, ռազմաքաղաքական նպատակ ունի այս ճանապարհը, ճանապարհն ուղիղ միացնելու է Քարվաճառի շրջանը Նախիջևանին։

Գյուղական ճանապարհի համար ի՞նչ անհրաժեշտություն կար այսքան լայնությամբ ճանապարհ կառուցել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում