Հուլիսի 1-ից կենսաթոշակները բարձրանում են․ Նիկոլ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:03 29-06-2023
Ինչպես և խոստացել էինք, մինչև 2026 թվականը նվազագույն և միջին կենսաթոշակները կհամապատասխանեցնենք սպառողական և պարենային զամբյուղի նվազագույն ցուցանիշներին, և այդ առումով չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեցինք նախապես հայտարարված ևս մեկ որոշում՝ հուլիսի 1-ին կենսաթոշակների հերթական բարձրացման մասին։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ նշեց, որ ներկայացվող նախագծով կբարձրանա նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասնելով 36000 դրամի՝ նախկին 31000 դրամի փոխարեն։

«Միջին կենսաթոշակը կբարձրանա 7.1 տոկոսով՝ 46100 դրամից հասնելով 49700 դրամի, զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87590 դրամից կհասնի 91600 դրամի։ Այս բարձրացումով 2026թվականին նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղին հասցնելու կառավարության ծրագրով ամրագրված նպատակը գրեթե ապահովում ենք»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։
Ըստ Մկրտչյանի՝ նաև ունենք դրական դինամիկա միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցության առումով:

«Այս պահին 68,9% է, բայց հուլիսի մեկի բարձրացումով մենք այդ հարաբերակցությունը հասցնում ենք 73,7 %-ի:

Նվազագույն կենսաթոշակը 2018 թվականից ի վեր այս պահի դրությամբ բարձրացրել ենք 225%-ով, 16,000 դրամից դրաձրել ենք 36,000 դրամ այն դեպքում, երբ ասում ենք, որ նաև պարենի զամբյուղն է գնաճ գրանցել: Պարենի գնաճը 73% է, իսկ կենսաթոշակինը՝ 225»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված