Ըմբշամարտ․ ադրբեջանցի և թուրք մրցակիցներին հաղթած Յուրիկ Հովեյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ Տեսանյութ 1 տարի առաջ - 17:19 28-06-2023
Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել։

Հունահռոմեական ոճի 63 կգ քաշայի կարգում ոսկե մեդալակիր է դարձել Յուրիկ Հովեյանը։

Հայ ըմբիշը եզրափակչում համառ պայքար է մղել մոլդովացի Երյոմենկոյի հետ՝ հաղթելով 5:5 հաշվով (շնորհվ վերջին միավորի առավելության)։

Հիշեցնենք, որ նախորդ փուլերում Հովեյանը հաղթել էր ադրբեջանցի և թուրք մրցակիցներին։ Մանրամասները՝ այստեղ։

Յուրիկ Հովեյանի չեմպիոնական գոտեմարտը․