Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգությունը
copy image url

Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգությունը

Ներքին 1 տարի առաջ - 13:24 28-06-2023
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Այս մասին Արցախի խորհրդարանի հերթական նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ պնդելով, որ դա իրենց կարմիր գիծն է, և ոչ ոք իրավունք չունի այն խախտելու։

Նրա խոսքով՝ Արցախում տեղի ունեցողը կատարվում է միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։

Թովմասյանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։

«Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ադրբեջանը կանխամտածված սովամահ է անում արցախցիներին և ցանկանում բնաջնջել նրանց»,- ասաց նա։

Արցախի պատգամավորները մեկ լոպե լռությամբ հարգեցին այսօր զոհվածների հիշատակը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, հայկական կողմն ունի 4 զոհ:

Ամենից շատ դիտված