Իմ կինը մեր թեկնածուն է, բայց հիմա մենք, մեր կուսակցության ներսում ունենք աշխատանքներ, դրանից հետո 100% կհայտարարենք իր թեկնածությունը։ Խնդիրը նրա երկաքաղաքացիությունն է, որով հիմա իրավաբանները զբաղվում են։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսից հետո
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։
Հարցին՝ ըստ իրենց ինչ խնդիրներ կան Երևանում՝ Արզաքանցյանն ասաց, որ քաղաքը պետք է բեռնաթափել․ «Երևանը պետք է մաքուր պահել, ոչ թե ամեն օր բարձրահարկ շենքեր կառուցել։ Պետք է մտածենք՝ ոչ թե 10 տարի հետո ինչ կլինի, այլ 50 տարի հետո ինչ կլինի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։