Տիգրան Ավինյանի նախապես բեմադրված PR ակցիան չստացվեց
copy image url

Տիգրան Ավինյանի նախապես բեմադրված PR ակցիան չստացվեց

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 14:28 27-06-2023
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը երեկ այցելել էր քանդման վտանգի տակ հայտնված X զորամաս, հանդիպում-քննարկում ունեցել տարածքի սեփականատիրոջ և զոհված զինծառայողների ծնողների հետ։

Ինչպես արդեն հայտնել ենք, քննարկումն Ավինյանի պահանջով անցել է փակ ռեժիմով՝ լրագորղների աչքից հեռու։ Ուշագրավ է, սակայն, որ իր յուրաքանչյուր այցը, հանդիպումը ֆեյսբուքյան էջում տեղադրող Տիգրան Ավինյանը երեկ ոչ մի տող չգրեց, ոչ մի լուսանկար չհրապարակեց։

Սա ըստ երևույթին խոսում է այն մասին, որ նախապես բեմադրված PR ակցիան չի ստացվել։ Երեկ X զորամասի տարածքում հավաքված զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները բազմիցս աչքի են ընկել Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը քննադատող հայտարարություններով, բայց հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանը կարող է միջամտել և տարածքի ապամոնտաժումը կանխել, նրանք ընդունեցին Տիգրան Ավինյանին։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Տիգրան Ավինյանի այցը նախապես է պլանավորվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության և զոհված զինծառայողների հանդիպումները կազմակերպել են զոհված զինծառայողների ծնողներ, որոնք չեզոք դիրք են զբաղեցնում, երբևէ չեն քննադատում այս իշխանություններին։

«Ծնողները նախքան Ավինյանի հետ հանդիպելը, հանդիպում են ունեցել Նիկոլի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկի հետ։ Նա էլ ասել է՝ ամեն ինչ կանենք, որ խնդրին լուծում տանք։ Հարությունյանն առաջարկել է, որ մի հատ էլ Ավինյանը գնա, տեղում ծանոթանա խնդրին։ Երեկ Ավինյանը այցելեց մեր տղերքի բաց թանգարան, բայց հասկացավ, որ խնդրահարույց թեմա է, հնարավոր է՝ ինքը ոչ մի բան էլ չկարողանա անել, դրա համար ծնողներին պարզ ասաց՝ այնպես չլինի, որ ինձնից կոնկրետը ակնկլաիք ունենաք, հետո մի բան այն չլինի, հիասթափվեք»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի ծնողը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։

Նրա խոսքով՝ եթե միամիտ ծնողները չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ապա ինքը այս իշխանության ձեռագրի վաղուց է ծանոթ․ «Այս գործը երկար է ձգվելու, Տիգրան Ավինյանը փորձելու է տպավորություն ստեղծել, իբր աշխատում են, ամեն ինչ անում են, որ տարածքին ձեռք չտան, դա օգտագործելու է նաև իր քարոզարշավի համար, բայց վստահ եմ, որ ընտրություններից հետո կասի՝ մենք ոչինչ չկարողացանք անել, պետք է նորից Կառավարությանը դիմեք։

Տիգրան Ավինյանին վաղուց գիտենք, խորամանկ, ճարպիկ տղա է, եթե երեկ հասկանար, որ կես տոկոս հնարավորություն ունի խնդրին լուծում տա, ապա մի բան կգրեր իր էջում, սեփական PR-ը կաներ։ Ինքը հանձնարարել է, որ այս վարչական շրջանի ղեկավարը զբաղվի խնդրով, փորձի սեփականատիրոջ հետ փոխզիջման գալ, բայց, սեփականատերը պարզ հայտարարեց, որ նահանջ չի լինելու, ինչից հետո Ավինյան Տիգրանը հեռացավ»։

Հիշեցնենք, որ Մոնումենտի բարձունքում՝ Ուլնեցի փողոցի վերջնամասում կառուցված X զորամաս բաց թանգարանը հայտնվել է քանդման վտանգի տակ։ Տարածքը սեփականատեր ունի և նշված վայրում կառուցապատման աշխատանքներ են սկսվել։

Տարածքի սեփականատերն իր միջոցներով հող է գնել մեկ այլ վարչական շրջանում և առաջարկում է զոհված տղաների լուսանկարներն ու քարերն իր միջոցներով ապամոնտաժել և տեղափոխել նոր վայր։

Զոհված զինծառայողների ծնողները սակայն դեմ են, նրանք պահանջում են, որ նշված տարածքը մնա որպես թանգարան, քանի որ այնտեղ իրենց որդիների լուսանկարներն են, պատերազմի դաշտից բերված մասունքներ։ Դատարանը մինչև հուլիսի 5-ը ժամանակ է տվել, որպեսզի տարածքն ազատեն։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում