Կրակոցներ Երևանում, կրակողն էլ խոստովանել է՝ «թոռանս ծնունդն էր, սալյուտ չկար, ես էլ հրացանով սկսեցի կրակել»․ shamshyan.com
copy image url

Կրակոցներ Երևանում, կրակողն էլ խոստովանել է՝ «թոռանս ծնունդն էր, սալյուտ չկար, ես էլ հրացանով սկսեցի կրակել»․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 21:25 26-06-2023
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում։

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը՝ հունիսի 23-ին, Քանաքեռցու փողոցի 126/4 շենքում բնակիչներից մեկը իր բնակարանի պատշգամբից մի քանի անգամ կրակոցներ է արձակել։

Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

«Ոստիկաններին շենքի բնակիչները փորձել են մոլորեցնել՝ թե ի՞նչ կրակոց, ի՞նչ զենք, նման բան տեղի չի ունեցել, սակայն ոստիկանները, ինչպես ժողովուրդն է ասում, «այդ վայ քաղաքացիների կուտը չեն կերել» և տաք հետքերով պարզել են, որ տեղեկությունը հավաստի է»,- գրել է կայքը։

Կրակոցներ արձակելու կասկածանքով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 56-ամյա Վարդան Ա․-ին, որն «այնուհետև փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ թոռան ծնունդն է եղել, սալյուտի փող չուներ, ստիպված իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել»։

Վարդան Ա․-ն Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ամենից շատ դիտված