Մոսկվա-Երևան ավիատոմսերը ժամերի ընթացքում կտրուկ թանկանում են
copy image url

Մոսկվա-Երևան ավիատոմսերը ժամերի ընթացքում կտրուկ թանկանում են

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:49 24-06-2023
Մոսկվա-Երևան ավիատոմսերը կտրուկ թանկացել են։

Ռուսաստանում երեկվանից սկսված ռազմական ապստամբության ֆոնին անկայուն զարգացումներ են նաև տնտեսական դաշտում։

Նախ պետք է նկատել, որ կտրուկ ընկել է ռուբլու փոխարժեքը, եթե մինչև երեկ այն 4․51 էր, ապա այժմ 3-3,8-ի սահմանում է։

Կտրուկ թանկացել են նաև ավիատոմսերը։ Մասնավորապես՝ դեռ երեկ Մոսկվա-Երևան ուղղությամբ տոմսն արժեր 40-50 հազար ռուբլի, իսկ այսօր այն արդեն 160-165 հազար ռուբլու սահմանում է։

Ժամեր անց արդեն տոմսերի գինը կրկին բարձրացավ՝ դառնալով 309-320 հազար ռուբլի։

Ավիատոմսերի թանկացումը պայմանավորված է դրանց պահանջարկով, Ռուսաստանում անկայունության ֆոնին այդ երկրից արտագաղթի երկրորդ, մեծ ալիք կսկսվի։

Ամենից շատ դիտված