Արտադրական կանեփի վերամշակումը թույլատրող կիսատ-պռատ նախագծից մինչև կանանց զորակոչ․ 17 հարց՝ ԱԺ արտահերթում
copy image url

Արտադրական կանեփի վերամշակումը թույլատրող կիսատ-պռատ նախագծից մինչև կանանց զորակոչ․ 17 հարց՝ ԱԺ արտահերթում

Ներքին 1 տարի առաջ - 16:51 24-06-2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ և Կառավարության նախաձեռնությամբ՝ հունիսի 26-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում նախաձեռնողի սահմանած օրակարգում ընդգրկված է 17 հարց։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ արտահերթին մասնակցելու են այն ձևաչափով, որով հայտարարված է։

«Արտահերթում ընդգրկված են հարցեր, որոնց անդրադարձել են նախորդ նստաշրջանում, որոնք կիաստ են մնացել, և մի քանի հարցեր, որոնց հնարավոր չի եղել անդրադառնալ, այդ թվում՝ նաև հարցեր, որտեղ կարևոր ենք համարում մեր տեսակետը հնչեցնել։ Մասնակցելու ենք և անդրադառնալու ենք այն հարցերին, որոնք կարևոր ենք համարում»։

Նշենք, որ արտահերթում նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում, ՀՀ քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության օրենսգրքերում, «Նոտարիատի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքներում։

Փոփոխություններ և լրացումներ են կատարվելու նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, որի նախաձեռնողը պատգամավորներ Լիլիթ Մինասյանն ու Արուսյակ Ջուլհակյանն են։

Առաջին և երկրորդ ընթերցումներով փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» մասին օրենքում։

Օրակարգում ընդգրկված 5-րդ հարցը «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն է։

Փոփոխություն եւ լրացումներ են նախատեսվում նաև Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, «Հանրային ծառայության մասին» օրենքում, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում։

Օրակարգի 9-րդ հարցը վերաբերում է մի շարք սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, մասնավորապես փոփոխություններ կլինեն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում։

Փոփոխություններ են նախատեսվում նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում, «Երեխայի իրավունքների մասին» օրենքում, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում։

12-րդ հարցը վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելուն, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելուն։

Փոփոխություններ են նախատեսվում նարև հարկային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։

Օրենսդիրը երկրորդ ընթերցմամբ կանդրադառնա նաև «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներին, «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելուն։

Օրենսդիրը կվավերացվնի նաև «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը։