Առաջարկեցին կապ հաստատել Ադրբեջանի ՄԱԿ գրասենյակի հետ, որպեսզի Արցախի երեխաներին կաթնախառնուրդ հասցնի․ Սոֆյա Հովսեփյան 

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:35 23-06-2023
3 առաջարկ է ներկայացվել, որոնք ես անընդունելի եմ համարել և չեմ համաձայնվել։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակից դուրս գալուց հետո ասաց Սոֆյա Հովսեփյանը։

«Առաջարկներից մեկն այն է, որ իրենք կապվել են Հայաստանում իրենց հետ գործընկեր «Առաքելութուն Հայաստան» կազմակերպության հետ և առաջարկում են,որպեսզի չփչանան կաթնախառնուրդները և նպատակային կիրառվեն, տանք այդ կազմակերպությանը, որը կբաժանի Արցախից տեղահանված և այստեղ բնակվող ընտանիքներին։

Հաջորդ առաջարկը, որ ընդունենք մենք, որ ՀՀ-ում գոյություն չունի գեթ մեկ միջազգային կառույց, որը իրավունք ունի մտնելու Արցախի տարածք, և դա նաև մեր իշխանությունների թեթև ձեռքով, քանի որ ընդունել են, որ Արցախն Ադրբեջան է։

Եվ երրորդ տարբերակը, որից նորից հրաժարվել եմ, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը խոսի Ադրբեջանի ՄԱԿ-ի գրասենյակի հետ, քանի որ երեխաների ապրելու իրավունքի մասին է խոսքը, Ադրբեջանի գրասենյակն էդ երեխաներին հասցնի կաթնախառնուրդ»։

Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանը ավելի վաղ խնդրել էր իր հետևորդներին միանալ իրեն՝ բերելով մեկ տուփ կաթնախառնուրդ Արցախի բալիկների համար։ Ավելի վաղ էլ Հովսեփյանը հայտնել էր, որ Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի, ընդամենը երկու-երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի