Արգիշտի Քյարամյանը ՔԿ-ում խոշտանգել ու սպառնացել է քաղաքացուն

Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 10:34 23-06-2023
Նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ է տարածել, որտեղ պատմել է, որ իրեն բերման են ենթարկել Երևան քաղաքի քննչական վարչություն, միաժամանակ իր բնակարանում խուզարկություն է եղել, որին ինքը չի մասնակցել։

Նա պատմել է, որ Քննչական վարչությունում իրեն 11 ժամ պահել են, որից 8-9 ժամը եղել է ձեռնաշղթաներով, այդ ողջ ընթացքում ենթարկվել է ծեծի, հայհոյանքների, շանտաժի, սպառնալիքներ են հնչել նաև ընտանիքի նկատմամբ։

«Ինձ ասել են՝ կնոջդ ու երեխաներիդ դու այլևս չես տեսնելու, մեքենա կգցի տակը կամ տունը գիշերը պաժառ կլինի, կամ վատ բան կպատահի, որովհետև ձենդ ընտանիքով ենք վերացնելու։ Ասողը՝ ոչ ավել ոչ պակաս Արգիշտի Քյարամյանը։

Արգիշտի Քյարամյանն այս օրը ինձ հանդիպել է 2 անգամ, 2 հանդիպումների ժամանակ էլ ես խոշտանգվել եմ․ ջուրը լցրել են վրաս և էլեկտրաշոկով մարմնի տարբեր հատվածներում սկսել են վառել»։

Oragir.News-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով հրապարակված տեսանյութին, ասաց․ «Անհիմն, օդում արված հայտարարությունները չենք մեկնաբանում։ Դրա համար կա իրավական ընթացակարգ»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»