56 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է
copy image url

56 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է

Ներքին 1 տարի առաջ - 21:47 22-06-2023
Կառավարության որոշմամբ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:

Ըստ այդմ՝ 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսը ներառյալ: Շահառուներին տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով: