Ինչ տեսք ունի Երևանի Սևանի փողոցը՝ փոսալցման հրահանգից հետո

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:43 22-06-2023
Հունիսի 19-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում ամբողջ շաբաթվա ընթացքում իրականացվել են փոսալցման աշխատանքներ՝ մոտ 600 քմ։

Ավինյանն էլ ամիսուկես շարունակ փոսալցման աշխատանքների ֆոնին զայրացող ապագա քաղաքապետի կերպարից դուրս գալով վերջապես բավարար գնահատեց կատարված աշխատանքը։

Թվում էր, թե նման արձագանքից ու գնահատականից հետո գոնե մայրաքաղաքի բանուկ փողոցներում աչք ծակող փոսերի էլ չենք հանդիպի։ Բայց պատկերն ամենևին էլ Ավինյանի երազածը չէ։

«Վարորդի ընկեր» ՀԿ հիմնադիր Տիգրան Քեյանն այսօր տեսանյութ է հրապարակել Երևանի Սևանի փողոցից՝ նշելով, որ քաղաքապետարանի պատասխանատու անձը նշում է, թե ըստ ծավալների ասֆալտապատման աշխատանքները ավարտել են, բայց պատկերն իրականում այլ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի