Ով կփոխարինի Վիգեն Խաչատրյանին. Ժողովուրդ
copy image url

Ով կփոխարինի Վիգեն Խաչատրյանին. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 08:02 22-06-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

« Երեկ կյանքից 71 տարեկան հասակում հեռացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ներկայացված
ՔՊ կուսակցության ցուցակում հաջորդ ով է, որ պետք է փոխարինի Վիգեն Խաչատրյանին:

Ըստ այդ ցուցակի, հաջորդն Արարատի փոխմարզպետ Տիգրան Պարսիլյանն է, որը ՔՊ ցուցակի 94-րդ համարն է: Նա մշտապես ակտիվ է ՔՊ-ի բոլոր մարզային միջոցառումների ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանից ճշտել՝ վերցնելու՞ է մանդատը, թե՞ ոչ, սակայն նա մեր հաղորդագրությունը թողեց անարձագանք: ՔՊ-ական պատգամավորները մեզ հետ զրույցում հայտարարում էին, որ դեռևս ոչ մի բան հայտնի չէ, քանի որ իրենց համար շոկային է եղել Վիգեն Խաչատրյանի մահվան բոթը:

Երեկ գրեթե բոլոր ՔՊ-ականները ցերեկը զրուցել, հանդիպել էին Խաչատրյանին, իսկ արդեն երեկոյան տեղեկացել նրա մահվան լուրի մասին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: