Հունիսի 21-ին Հայաստանում տոնում են Բուժաշխատողի օրը:
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ըստ իրենց՝ ի՞նչ խնդիրներ ունեն բուժաշխատողները, ինչքանով են պաշտպանված։
Անցորդները, խոսելով բուժաշխատողներից, նշում էին, որ առաջին խնդիրը բուժաշխատողների քիչ աշխատավարձն է, ինչպես նաև ուշադրության պակասը։
«Աշխատավարձի, և առհասարակ այս իշխանության հետ աշխատելը շատ դժվար է»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիները նաև դժգոհեցին հիվանդանոցների մատուցած ծառայությունների գներից, ինչի հետևանքով միջին խավը չի կարողանում անցնել հետազոտություններ։
Մանրամանսերը՝ տեսանյութում։