Փաշինյանի խոսքից երևաց, որ Շուշիի անկման մեղավորն ինքն է. Հրանտ Բագրատյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:15 21-06-2023
Հիմնական թեզերը նայել եմ և պարզապես զարմացած եմ՝ ում է ուզում խաբել ինքը։ Եկել եմ այն եզրակացության, որ իր նման մարդը երբեք չի կարող դաս քաղել սեփական սխալներից։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում արած հայտարարություններին։ «Ասում է՝ Ղարաբաղը վաղուց են տվել, բայց մենք այդպես էլ չտեսանք մի փաստաթուղթ նախկինների կողմից, որտեղ իրենք համաձայնվել են, որ տան։ Ասում է՝ ինտերնետում կտեսնեք, բայց ես բացում եմ, այդպես էլ չեմ տեսնում... Ես կարդացել եմ և՛ մադրիդյան փաստաթուղթը, և՛ Կազանի փաստաթուղթը, Ղարաբաղ տալը չի եղել։ Ամեն անգամ սպասում եմ, որ էս մարդը, որը ինքն է տվել Ղարաբաղը և ուզում է ուրիշներին մեղադրի, մի օր կհրապարակի, բայց այդպես էլ չկա։ Ինքն էլ է արդեն խոստովանում, երևում է, որ Շուշիի անկման հիմնական մեղավորն ինքն է։ Գալով պատերազմին՝ ինքը վախկոտ է եղել, նույնիսկ կանվանեմ «Ցռան Վերգո», որը չի կարող պատերազմ գլխավորել»։ Մանրամասները՝ տեսանյութում։