ՄԻՊ-ի աջակցությամբ կալանավորը ստացել է իրեն անհրաժեշտ դեղորայքը
copy image url

ՄԻՊ-ի աջակցությամբ կալանավորը ստացել է իրեն անհրաժեշտ դեղորայքը

Ներքին 1 տարի առաջ - 14:59 21-06-2023
Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ և ՄԻԱՎ-ով պայմանավորված` բժշկի ցուցումով ստանում է դեղորայք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները բարձրացված խնդիրը քննարկել են իրավասու պետական մարմնի ներկայացուցչի հետ, որից հետո կալանավորված անձի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը լրացուցիչ ուսումնասիրվել են։ Արդյունքում, վերջինիս տրամադրվել է բժշկի կողմից նշանակված դեղորայքը։

Բացի այդ, Պաշտպանի ներկայացուցչին տեղեկացրել են, որ կալանավորն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, նրան կզննի հոգեբույժը, արդյունքներով պայմանավորված` կքննարկվի լրացուցիչ բուժման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված