Արցախում սով է
copy image url

Արցախում սով է

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:57 21-06-2023
Մինչև այս վերջնական շրջափակումը խնդիրներ կային, բայց դրանից հետո խնդիրները ավելի մեծացան, ներկրումները նվազեցին և այդ ֆոնին խուճապի մատնված ժողովուրդը սկսեց ավելի շատ ապրանք գնել և խնդիրը ավելի սրվեց։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչ Արսեն Գրիգորյանը՝ խոսելով այս պահին Արցախում սննդի պակասի խնդիրներից։

«Գնորդները շատացան, բայց մատակարարումների քանակը իջավ զրոյի»,- ասաց Գրիգորյանը։

Խոսելով կոնկրետ ապրանքների պակասությունից՝ Գրիգորյանը նկատեց․ «Միշտ նեղվել ենք միրգ-բանջարեղենի պակասից, շաքարավազի մասով խնդիր ունենք, ձեթ որոշ տեղերում դեռ մնացել է, հիմնականում ունենք միրգ-բանջարեղենի պակաս»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նկատեց, որ առաջիկայում սննդի և դեղորայքի մասով շատ լուրջ խնդիրներ են լինելու։ «Քանի որ մատակարարում չկա, առկա ռեսուրսները շատ երկար չեն կարող բավականացնել»,- ընդգծեց Գրիգորյանը։

Գրիգորյանը հիշեց նաև Շուշիի շրջանում եղող չորս գյուղերի մասին, որոնք գտնվում են լիակատար շրջափակման մեջ և կապ չկա նույնիսկ Ստեփանակերտի հետ։

«Շուշիի շրջանի չորս գյուղերը՝ Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղծահող գյուղերը, գտնվելով ներքևի հատվածում, Հակարի կամուրջը փակելով՝ գյուղերի կապը կտրվում է Գորիսի հետ, իսկ վերևի հատվածով էլ չեն կարողանում գալ, հասնել Ստեփանակերտ»։

Գրիգորյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալը շատ բարդ է։ «Մեր վիճակը այնքան բարդ է, որ այս իրավիճակից դուրս բերելու համար պետք է բացառիկ կարողություններով և նվիրումով առաջնորդ, ինչը այս պահին այդ առումով բավականին դժվար է, բայց ես այդ հնարավորությունը կոնկրետ Սամվել Բաբայանի մեջ եմ տեսնում»։

Հարցին, թե Սամվել Բաբայանը ունի՞ որոշակի ճանապարհային քարտեզ, ինչպե՞ս է ստեղծված իրավիճակից Արցախը դուրս բերելու, ասաց. «Նա իր հանդիպումներում նշել է, որ ունի այդպիսի ծրագրեր, չի բացահայտում դա ամբողջությամբ, ես հասկացել եմ, որ որոշակի գաղտնիք պարունակող տարրեր կա։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե նույնիսկ թերվստահություն կա այդ ծրագրի նկատմամբ, ցավալին այն է, որ բացի այդ ծրագրից ուրիշ որևէ այլ ծրագիր գոյություն չունի։ Այսինքն՝ դա միակ ծրագիրն է, անկախ նրանից՝ լավն է, վատն է, ճիշտ է, թե սխալ»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում