Նախընտրական քարոզարշավը՝ հնարավորինս շատ «քերելու» հնարավորություն քաղաքացիների համար
copy image url

Նախընտրական քարոզարշավը՝ հնարավորինս շատ «քերելու» հնարավորություն քաղաքացիների համար

Ներքին 1 տարի առաջ - 09:34 21-06-2023
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի բնակիչների շրջանում մեծ հույսեր են արթնացել։ Այս հույսերը, սակայն, կապված են ոչ թե լավ քաղաքային իշխանություն ընտրելու, այլ նախընտրական ժամանակաշրջանում հնարավորինս շատ բան պոկելու հետ։

Այս օրերին, երբ Տիգրան Ավինյանը ակտիվորեն տարբեր վարչական շրջաններում հանդիպումների է գնում, դրանց մասնակցում են նաեւ ոչ նախապես «ինստրուկտաժ արած մարդիկ», այլ շարքային քաղաքացիներ, ովքեր գնում են, իրենց հոգսերով կիսվելու, գուցե որևէ խնդիր լուծվի։

«Մինչև սեպտեմբեր տեսնենք՝ կլուծի էդ հարցը Ավինյանը, թե չէ, հետո դժվար էլ լուծի»,- մեզ հետ զրույցում ասում է Ավինյանից ակնկալիք ունեցող քաղաքացին։

Նկատենք, որ Ավինյանը զավթել է քաղաքապետի պաշտոնը և իր նախընտրական քարոզարշավը սկսել դեռևս ամիսներ առաջ՝ պետության միջոցների հաշվին՝ օգտագործելով դիրքը, լծակները և հնարավորությունները։

Ամենից շատ դիտված