Համոզված էինք, որ հաղթելու ենք․ անցորդները՝ Հայաստան-Լատվիա խաղի մասին

Ներքին Սպորտ 1 տարի առաջ - 22:00 20-06-2023
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի չորրորդ տուրում 2-1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ՝ գրանցելով երկրորդ անընդմեջ հաղթանակը: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը և Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանը։

Oragir.News-ը ֆուտբոլասեր քաղաքացիներից հետաքրքրվեց՝ սպասու՞մ էին արդյոք Հայաստանի հաղթանակին և ու՞մ էին երկրպագում։

Հարցվածներից մի քանիսն ասում էին՝ վստահ էինք, որ կհաղթենք։

«Գերազանց խաղացին, ապրեն իրենք»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Նշենք, որ քաղաքացիները հպարտորեն էին խոսում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հաղթանակների մասին, քանի որ վերջին հաղթանակները ոգևորել են հանրությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված