ՀՀ-ն 1990-ականներին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի բարձրաձայնել

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:05 20-06-2023
1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը, որոնք արձանագրում էին Ադրբեջանի 7 շրջանների գրավումը հայկական ուժերի կողմից, պահանջում էին անհապաղ և առանց նախապայմանների զորքերի դուրս բերում այդ տարածքներից, անթույլատրելի են համարում ուժի կիրառումը տարածքներ ձեռք բերելու համար, ԼՂ-ն անվանում են Ադրբեջանի ռեգիոն: Ահա այդ բանաձևերը ուղղակի թղթի կտորներ չեն և դրանք մոռացության մատնելը հեշտ չի լինի: Այս ամսին ասյօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում տեղի ունեցածը որքան էլ իրավական ուժ չունենա, միևնույնն է միջազգային հանրության դիրքորոշում է, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը և վերջինիս սահմաններում ԼՂ-ի համար բարձր ինքնավարություն նախատեսում:

Միջազգային հանրության կողմից Լիսաբոնյան այս արձանագրումն արվել է ոչ թե ԵԱՀԿ գագաթաժողովի ընդունած բանաձևի, այլ գագաթաժողովի գործող նախագահողի հայտարարության ձևով, որը որպես հավելված դեկտեմբերի 3-ին հրապարակվել է Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթղթերի հետ:

Խնդիրն այն է, որ նույնաբովանդակ բանաձևը ԵԱՀԿ-ն չի ընդունել Հայաստանի կիրառած վետոյի պատճառով, որովհետև ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Հայաստանի միակ երկիրն էր, րը դեմ է արտահայտվել այդ փաստաթղթին: Հայաստանի չհամաձայնելուց հետո ԵԱՀԿ մյուս երկրները անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ գործող նախագահին լիազորել նույնաբովանդակ հայտարարություն անել, և նախագահողն էլ իր հայտարարության մեջ արձանագրում է, որ հայտարարության մեջ հիշատակված սկզբունքները պաշտպանում են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները բացի Հայաստանից:

Ի դեպ, այդ երկրների ցանկում են ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող բոլոր երկրները: ԵԱՀԿ գործող նախագահի 1996-ի այդ հայտարարությունը, որն արտահայտում էր ողջ միջազգային հանրության տեսակետը, մեր կողմից քննարկվող նյութի համատեքստում արժանի է ավեռլի մեծ ուշադրության հետևյալ պատճառով. Խնդիրն այն է, որ այդ հայտարարությունը պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև ԼՂ ինքնորոշման իրավունքը:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԼՂ իրավական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը նրան կտա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

1996-ի այս հայտարարության այս նրբությունը, կարծում եմ՝ նորություն է Հայաստանի հանրության համար: Բայց փաստորեն դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները այս դիրքորոշումն են արտահայտել, ինչը ոչ հանրային, ոչ փարձագիտական մակարդակում պատշաճ չի լուսաբանվել: Ես համոզված եմ, որ այս տեղեկատվությունը շատերի համար պարզապես նորություն է, որը հրապարակվել է 1996 թվականի դեկտեմբերին»,- ասաց նա։

«Փորձագետները չէին ասում, որ Հայաստանն ինքն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթերի ընդունման է մասնակցել: Հայաստանը և Ադրբեջանը միացել են 1991-ի դեկտեմբերին ԱՊՀ ստեղծելու բելովեժյան համաձայնագրին, որի 5-րդ հոդվածում հստակ արձանագրվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը համագործակցության շրջանակներում: Այս համաձայնագիրը վավերացրել են թե հայաստանի, թե Ադրբեջանի խորհրդարանները: Նման ձևակերպում տեղ է գտել նաև 1991-ի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագրում, որը ընդունել են ԱՊՀ-ն հիմնադրած և նրանց միացած երկրները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը: Պետք է նշել, որ թե համաձայնագրում, թե հռչակագրում հիշատակվում է նաև ինքնորոշման իրավունքը: Խոսվում է մարդու իրվունքների, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին: Իսկ մենք արդեն տեսանք, թե ԵԱՀԿ մակարդակում ինքնորոշումը ԼՂ պարագայում ինչ մեկնաբանություն է ստացել, և ինչ զարգացումներ են եղել 1999-ի Ստամբուլյան գագաթաժողովում, և թե ինչպես է կառուցված ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճարտարապետությունը: Եվ պետք է տեսնենք, թե ԼՂ հարցին փորձագիտական մակարդակով տիրապետողների առնվազն մեծ մասը ինչ չեն ասել հանրությանը և ինչու»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի