Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Նաջարյանը հրապարակել էր մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է արջ մտել Կոտայքի մարզ՝ Մայակովսկի գյուղ։
Oragir.News-ի հետ զրույցում Արմեն Նաջարյանն ասաց, որ տեսանյութը իրեն է փոխանցել իր գործընկերներից մեկը, ով այդ գյուղի բնակիչ է։
«Մեր աշխատակիցներից մեկը այդ գյուղի բնակիչ էր, որ ցույց տվեց, ասեց, որ աղմուկ է արել, ոչ մեկին չի հետաքրքնում դա ԱԻՆ և այլն, դե քանի որ իմ էջն էլ մի քիչ շատ հետևորդներ ունի, ես էլ գցեցի իմ էջ։
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, այլ ինֆորմացիա այս պահին էլ չունեմ»,- ասաց Նաջարյանը։
Հարցին, թե տեղեկություն ունեք, թե արջը որ կողմ է գնացել, էլ գյուղում այլ տեսնողներ եղե՞լ են, պատասխանեց, որ արջին տեսել են այն տղաները, ովքեր մեքենայի միջից նկարելն են, որոնք էլ փոխանցել են իրենց համագյուղացիներին։