Ո՞նց անենք, որ խոտը նորից աճի քաղաքապետարանի խնամած տարածքում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:52 20-06-2023
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․

«Տնտեսվարողի խնամած VS քաղաքապետարանի խնամած
Հատկապես Կոմիտասում այս կոնտրաստը աչք ա ծակում։ Ոնց որ անպատով գնաս, օազիս հանդիպես, հետո նորից անապատ ...

Ո՞նց անենք, որ խոտը նորից աճի։ Նաև անապատացած, անպնամ վիճակն է մարդկանց դրդում աղբ գցել նման տեղերում։

Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել տնտեսվարողներին, որոնք խնամում ու գեղեցկացնում են Երևանի մայթերը։

Առանց ձեզ, պատկերը շատ տխուր կլիներ»։