Արշավախումբը մոլորվել էր․ փրկարարները հասել են օգնության
copy image url

Արշավախումբը մոլորվել էր․ փրկարարները հասել են օգնության

Ներքին 1 տարի առաջ - 23:53 19-06-2023
Հունիսի 19-ին, ժամը 19:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լաստիվեր-Ենոքավան հատվածում արշավախումբը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին եւ ուղեկցել մոտակա հյուրատուն։