Ես երեխեքին նկարիչ չեմ դարձնում, նկարել եմ սովորեցնում․ Սամվել Գալստյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:38 17-06-2023
Երկրաշարժից 30 տարի անց գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանը ապրում և ստեղծագործում է Սավոյան կոչվող տնակային ավաններից մեկում:

Գյումրեցի գեղանկարիչը երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ, ինչպես նաև արտ-թերապիայով: Հիմա էլ նկարչական ստուդիա ունի, որտեղ ուսանում են կերպարվեստով հետաքրքրված երեխաները: Ստուդիան պայմանականորեն անվանել են Տնակային գեղարվեստի ակադեմիա:

Երեխաները այստեղ նկարելուց բացի սովորում են նաև պլաստիկ անատոմիա, որը կարևոր առարկա է ակադեմիական նկարչության մեջ:

Գալստյանի խոսքով՝ երեխան պետք է հասկանա, թե մարմնի մասը ինչ կառուցվածք ունի, նորմալ համաչափությունը և այլն: Գեղանկարիչն ասում է՝ երեխայի աշխատանքն եմ նայում և արդեն զգում եմ՝ ինչ կարգի ընդունակությունների տեր է:

Գեղանկարիչն ասում է՝ եղել են նաև աշակերտներ, ովքեր իր խորհրդով չեն շարունակել զբաղվել նկարչությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։