Պետրոս Աշկարյանը՝ պատանեկան Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
copy image url

Պետրոս Աշկարյանը՝ պատանեկան Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Սպորտ Ներքին 1 տարի առաջ - 20:12 17-06-2023
Պետրոս Աշկարյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 65 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպել է վրացի Գիորգի Տչիկաիձեին ու առավելության հասել 5:3 հաշվով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Սամվել Տերտերյանը։ Երրորդ տեղի համար պայքարում Սամվելը 8֊0 խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին։

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունից Հայաստանի Հանրապետության հավաքականը վերադարձել է 5 մրցանակային մեդալներով։