«Ինձ թվում է` ոչ, այն տղան էլ ասաց, որ իրենք բողոքարկման կարիք չունեն»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայր «Որդիների կանչ» ՀԿ-ի նախագահը՝ Վահիդ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկություն ունե՞ք՝ Գայանե Հակոբյանը մտադրություն ունի ավելի բարձր ատյաններում դատավճիռը բողոքարկելու։
Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանը 4 տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել։ «Մենք էլ ինչ բողոքարկենք, այսօր ինքը ազատության մեջ է, երևի չեն բողոքարկի»,- ասաց Հակոբյանը։
Դիտարկմանը, որ մեղադրանքը տարբեր իրավաբանների կարծիքով անհիմն է և պայմանավորված է նրանով, որ վարչապետի ընտանիքը դատարանի նկատմամբ ճնշում է գործադրել՝ Հակոբյանը արձագանքեց. «Եթե ինքը որոշել է, որ չի բողոքարկելու, որևէ մեկը իրավունք ունի՞ իր անձնական կյանքի մեջ մտնելու, ես այդքանը կարող եմ ասել, անձամբ ես այդ իրավունքը ինձ չէի վերապահում և չեմ էլ կարող ասել, որ ես լինեի իր տեղը, ինչպես կվարվեի, դրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չեմ կարող միանշանակ տալ»։
Հիշեցնենք, որ երկու անգամ Գայանե Հակոբյանն իր փաստաբանական թիմերից հրաժարվել է և պահանջել է հանրային պաշտպան, ապա ընդունել է մեղքը, զղջացել է և խնդրել է արագացված դատավարություն իրականացնել: Հիմա չի պատրաստվում բողոքարկել դատավճիռը։