Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են
copy image url

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են

Արտաքին 3 տարի առաջ - 10:32 29-01-2022

Վիեննայում ընթացող իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հասել են եզրափակիչ փուլ և դադարեցվել են՝ քաղաքական որոշումների մշակման համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է Alarabiya-ն, ասել է Եվրամիության համակարգող Էնրիկե Մորան։

«(Բանակցությունների) մասնակիցները խորհրդակցությունների համար կմեկնեն իրենց մայրաքաղաքներ և կվերադառնան (Վիեննա) հաջորդ շաբաթ: Այժմ անհրաժեշտ են քաղաքական որոշումներ»,- պարբերականը մեջբերում է Մորայի խոսքը։

Վիեննայում բանակցություններ են ընթանում Իրանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև՝ Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադառնալու շուրջ, որը մշակվել է 2015թ.-ին՝ պատժամիջոցները չեղարկելու դիմաց:

2018թ.-ին ԱՄՆ-ը դուրս եկավ գործողությունների ծրագրից և կրկին պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, որից հետո Թեհրանը վերսկսեց իր միջուկային ծրագիրը։

Ամենից շատ դիտված