Եթե մի գյուղում դպրոց, ամբուլատորիա, ինտերնետ, ճանապարհ չկա, մարդը ո՞նց գնա ապրի. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:43 16-06-2023
Երբ մենք խոսում էինք կրթահամալիրների կառուցման մասին, ասում էինք, որ հարակից գյուղերից դպրոց տանող ճանապարհները պետք է լինեն հիմնանորոգված ու բարեկարգ: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ենթադրենք, Լուսաձոր գյուղում մենք կառուցում ենք կրթահամալիր, հիմա մենք ունե՞նք ցանկը, թե որ մերձակա գյուղերի համար է նախատեսված: Երկրորդը, մենք պետք է ունենանք նախկինում ոչ մի անգամ չօգտագործված տրանսպորտային միջոց և վերապատրաստված, ստանդարտացված արտահագուստով վարորդներ, որ գյուղերից երեխաներին կբերեն դպրոց, երեկոյան կտանեն գյուղեր»,-հարցրեց նա:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ դա կարվի երկրորդ փուլում:

Փաշինյանը շարունակեց. «Երբ մի տեղ կրթահամալիր ենք կառուցում, հաջորդ խնդիրը պետք է լինի ճանապարհը, այնուհետև հաջորդ խնդիրը պետք է լինի այդտեղ առողջապահական ամբուլատոր ծառայությունները հասանելի լինեն նույն տրամաբանության մեջ: Մենք չենք ասում, որ ամեն գյուղում պետք է լինի ամբուլատորիա, բայց նորմալ ճանապարհով, նորմալ տրամաբանական հեռավորության վրա հասանելիություն պետք է ունենա նաև ամբուլատոր ծառայությունը:

Հիմա, դպրոցը ստեղծում ենք, ճանապարհը կառուցում ենք, ամբուլատորիան ստեղծում ենք, բայց գյուղն ունի շատ քիչ բնակչություն: Մեր հաջորդ գործողությունն այն է, որ մենք հիմա բնակարանների գնման վկայագրերով և բնակարանների կառուցման ծրագրեր ունենանք, որ առաջարկում ենք քաղաքացիներին: Այն բնակավայրերում, որտեղ պետական ներդրումներ ենք անում, բայց բնակչության թվի խնդիր ունենք, մենք մյուս ծրագրերը վերաձևակերպում ենք և կոնկրետ անունով բնակավայրերում բոնուս ենք ավելացնում: Այսինքն մարդկանց ասում ենք, եթե դուք բնակարանի գնման վկայագրով բնակարան ձեռք կբերեք այս-այս գյուղերում, որտեղ մենք արդեն ունենք դպրոց, մանկապարտեզ, ձեր ԲԳՎ-ի վրա մենք լրացուցիչ տոկոս կավելացնենք, այսինքն բնակարան ձեռք բերելն ավելի մատչելի կլինի շահառուի համար»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նկատեց, որ երբ ուսումնասիրում են դատարկվող գյուղերի վիճակը, տեսնում են, որ այնտեղ ապրելու պայմաններ չկան. «Ասենք, եթե չկա դպրոց, չկա մանկապարտեզ, չկա ճանապարհ, չկա առողջապահություն, չկա ինտերնետ, մարդը ո՞նց գնա ապրի»:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին