Պարոն Բորելը գույները խտացնում է
copy image url

Պարոն Բորելը գույները խտացնում է

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:30 15-06-2023
Ես մի փոքր հակասություն տեսնում եմ պարոն Բորելի և Նիկոլ Փաշինյանի ասածների միջև, հակասությունն այնտեղ է, որ Նիկոլ Փաշինյանը առաջին ՀՀ ղեկավարն է, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը միանշանակ ճանաչել է Ադրբեջանի մաս։

«Ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև ողջ բանակցային գործընթացքում, բոլոր մակարդակներում քննարկումները գնացել է Ալմա-Աթայում ստորագրված փաստաթղթի հիման վրա, որտեղ ԱՊՀ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս իմաստով հակասություն տեսնում եմ, բայց Բորելի նպատակը երևի թե կայանում է նրանում, որ ինքն այդ խոսքերով փորձել է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հույս ունենալով, որ Ադրբեջանի իշխանությունները նույնքան որոշակի կլինեն իրենց դիրքորոշումներում, որքան Հայաստանի իշխանություններն են։

Պարոն Բորելը ոչ կեղծում է, ոչ էլ կոմպետենտության խնդիր կա, նա պատզապես գույները խտացնում է՝ նպատակ ունենալով այդպիսով ազդել խաղաղության գործընթացի վրա»։

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե արգելվելու են հումանիտար բեռների առաքումը Արցախ Բերձորի միջանցքով, միաժամանակ փորձեր են կատարվում անցակետի հարևանությամբ՝ հայկական տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելուն՝ Ազաղարյանն ընդգծեց, որ համոզվածություն ունի, որ Ադրբեջանը չի հասել իր նպատակին և բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով կիրառում է իր վերջնական նպատակին հասնելու համար։

«Սակայն դրան պարտավոր է դիմակայել Արցախի ժողովուրդը, մենք էլ պարտավոր ենք սատարել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքին՝ իրենց պատմական հողում ազատ ապրելու իրավունքի իրացմանը»։

Հարցին՝ մենք սատարո՞ւմ ենք և ինչպե՞ս, նա պատասխանեց, որ այո, մենք սատարում ենք։ «Մենք անում ենք ամեն ինչ, հաջորդ քայլը, որ պետք է արվի՝ պատերազմ հայտարարելն է Ադրբեջանին, բայց մենք դրանից պետք է ձեռնպահ մնանք, քանի որ մենք ընտրել ենք խաղաղության հաստատման ուղին։ Մենք պետք է այդ ճանապարհով գնանք, որովհետև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը միայն Արցախի ժողովրդի և մեր պետության խնդիրը չի կարող լինել 21-րդ դարում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի գոյության պարագայում»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում