Փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ
հայտնել է, որ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանին ձերբակալում են։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն
Oragir.News-ին հայտնեց, որ այս պահին Աշոտյանը Քննչական կոմիտեում է։
«Ձերբակալման որոշմամբ գնացել են։ Ինչ գործի շրջանակներում՝ չգիտեմ, մանրամասներին դեռ չեմ տիրապետում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ սա քաղաքական հաշվեհարդար է։
Վստահաբար, սա էլի կապված է Արցախի հանձնման վերջնական փուլի հետ, Էրդողանը հիմա էլ ասում է, որ միջանցքի հետ կապված Հայաստանը չի խանգարում, այլ Իրանը։ Բորելը հիմա չի ասում, որ ՀՀ առաջին ղեկավարը, որը ճանարել է Արցախն Ադրբեջանի կազմում՝ Փաշինյանն է։
Հիմա շոու է պետք, որ այս ամենից ուշադրությունը շեղեն։ Այս ամենի հիմքում բացառապես Արմենի քաղաքական գործունեությունն է»։