Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում. Տոյվո Կլաարը` Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածության վերաբերյալ
copy image url

Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում. Տոյվո Կլաարը` Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածության վերաբերյալ

Ներքին 1 տարի առաջ - 19:22 14-06-2023
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ:

Այս մասին Կլաարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում։

«Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված