Երասխում դեռ կրակում են
copy image url

Երասխում դեռ կրակում են

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:11 14-06-2023
Մենք այս պահին աշխատանքի վայրում ենք, այստեղ կրակոցները չեն լսվում, այս պահին վարչական ղեկավարը դեպքի վայրում է, այնտեղ էլի լրագրողներ կան։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երասխի բնակիչ, համայնքապետարանի աշխատակից Անի Սարգսյանը՝ խոսելով այս պահին Երասխում տիրող իրավիճակից։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնում էին, որ Ադրբեջանի ԶՈւ կրակից Երասխում երկու օտարերկրացի է վիրավորվել։

Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին բնակչությունը խուճապահար չէ։

«Բնակչությունը խուճապահար չէ, բայց կրակոցներ էլի կան։ Բնակչությունը իր բնականոն աշխատանքին է, դաշտերում էլ են աշխատանք իրականացնում, գործարաններում էլ, ոչ մի բան խաթարված չէ»։

Հարցին, թե այն գործարանն էլ է գործում, որի ուղղությամբ կրակոցներ են եղել, պատասխանեց. «Չգիտեմ, այս պահին գործում է, թե չէ, բայց աշխատողները հաստատ գործարանում են, բայց այս պահին գործ անում են, թե դադարեցված է՝ չեմ կարող ասել, բայց առավոտից աշխատել է»։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան