Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում ՔՊ-ական պաշտոնյայի կողմից 24-ամյա հիվանդ տղային ծեծի ենթարկելուց շուրջ 1 շաբաթ է անցել, սակայն կրքերը չեն հանդարտվել։
Արագածավանի բնակիչներից մեկն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիները հատկապես վրդովվել են, երբ իմացել են, որ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանն ազատ է արձակվել։
«Իհարկե, այդ որոշումը մեզ համար անակնկալ չէր, քանի որ Սուրոն նիկոլական է, իսկ մենք տեսնում ենք, որ բոլոր նիկոլականներն այսօր արտոնյալներ են։ Նիկոլական չէ, ինչական ուզում է լինի, թույլ չենք տալու՝ ոտքը դնի գյուղ»,- ասաց Արագածավանի բնակիչը։
Հարիցն՝ այսինքն մինչ այս պահը Սուրեն Թորոսյանը Արագածավան չի՞ եկել, աշխատանքի չի՞ հաճախում, գյուղացիները բացասական պատասխան տվեցին․ «Ո՛չ, ավանի մեջ ոչ ոք իրեն չի տեսել, գործի էլ չի գալիս, փախած է ման գալիս։ Եթե հանկարծ որոշի գործի գալ, ժողովուրդն այս անգամ իր հարցերը տեղում կլուծի»։
Հիշեցնենք, որ Արագածավանի ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը հունիսի 7-ին ծեծի էր ենթարկել Արագածավանի 24-ամյա բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել էր Թալինի ԲԿ։
Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեն։ Սուրեն Թորոսյանը ձերբակալվեց, սակայն 1 օր անց
ազատ արձակվեց։